Հետևեք մեզ։

Սիրիայի ընդդիմությունը նոր կառավարություն ձևավորելու համար նշանակել է Մոհամմադ Բաշիրին

13:54, 09 դեկտեմբեր 2024
Սիրիայի ընդդիմությունը նոր կառավարություն ձևավորելու համար նշանակել է Մոհամմադ Բաշիրին

«Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար Մոհամմադ ալ-Բաշիրին, որը մի քանի տարի կառավարում է Իդլիբը, հանձնարարվել է ձևավորել նոր սիրիական կառավարություն, որը կվերահսկի անցումային փուլը, հայտնում է Al Jazeera-ն:

Այս որոշումը հաջորդել է հանդիպմանը, որը նվիրված էր «իշխանության փոխանցման պայմանավորվածություններին և Սիրիայում քաոսից խուսափելուն»:

Հանդիպմանը մասնակցել են ընդդիմության հրամանատար Ահմադ ալ-Շարը և Սիրիայի վարչակարգի նախկին վարչապետ Մուհամեդ ալ-Ջալալին, ով նշանակվել է կառավարության գործերը կառավարելու համար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները