Սիրիայի պետական SANA գործակալությունը և պետական հեռուստառադիոհեռարձակման գործակալությունը փոխել են իրենց լոգոները՝ դրանց վրա տեղադրելով ընդդիմության դրոշը, նշել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Լոգոները հիմնականում փոխվել են սիրիական լրատվամիջոցների պաշտոնական Telegram ալիքների համար։
Միևնույն ժամանակ SANA գործակալությունը փոխել է նաև իր անվանումը՝ դառնալով «Սիրիայի արաբական լրատվական գործակալություն»։
Ընդդիմության դրոշը հայտնվել է նաև սիրիական Al-Ikhbariya հեռուստաալիքի և Սիրիայի տեղեկատվության նախարարության թելեգրամյան ալիքի վրա։