ԵՄ-ն դիտարկում է առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու հարցը՝ ի պատասխան Վրաստանում վերջին 12 օրվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների։
Այս մասին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Վրաստանում միության դեսպան Պավել Հերչինսկին։
Հերչինսկու խոսքով՝ կա հավանականություն, որ որոշում կկայացվի՝ դադարեցնել առանց վիզայի ռեժիմը կոնկրետ կատեգորիաների անձնագրերի համար։
«Կտեսնենք, թե ինչ կորոշեն անդամ երկրները։ Առկա է անձնագրերի առանձին կատեգորիաների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման հնարավորություն։ Մենք միշտ ասել ենք, որ չենք ուզում վնասել բնակչությանը։ Մենք չենք ցանկանում պատժել մարդկանց, ովքեր ցույց են տալիս եվրոպական արժեքներին իրենց հավատարմության համար և Թբիլիսիի և շատ այլ քաղաքների փողոցներում ծածանում են Վրաստանի և Եվրամիության դրոշները։ Մենք չենք կարող լռել այն կառավարության դեմ, որը պատասխանատու է բռնության և դաժանության համար, անդամ երկրները դա կորոշեն երկուշաբթի օրը»,- ասաց դեսպանը։