Հետևեք մեզ։

Բելառուսում հարձակումներ կազմակերպելու պատվիրատուի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ONT

13:58, 10 մայիս 2023
Բելառուսում հարձակումներ կազմակերպելու պատվիրատուի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. ONT

Բելառուսի Պետական ​​անվտանգության կոմիտեն մայիսի 9-ի նախօրեին մի քանի ահաբեկչություն է կանխել։ ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է բելառուսական ONT հեռուստաալիքը։ Նշվում է, որ պատվիրատուի հետքերը տանում են դեպի Ուկրաինա։

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքերը քողարկվել են որպես կենցաղային տեխնիկա, որոնք ներկրվել են արտասահմանից։

 

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Իվան Տերտելը նախօրեին հայտնել էր, որ հանրապետությունում ձերբակալվել են մայիսի 9-ի նախօրեին ահաբեկչություններ նախապատրաստած անձինք։

Վերլուծական