Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուներն այսօր հանդիպել են հայ և այլ քրիստոնյա համայնքապետների հետ, հայտնում է «Գանձասարը»։
Հանդիպումից հետո Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն ասել է, որ հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։
Արքեպիսկոպոսի խոսքով, քաղաքում իրավիճակը խաղաղ է։