Հետևեք մեզ։

Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է նոր դեսպան

16:07, 09 դեկտեմբեր 2024
Քուվեյթի Պետությունում  ՀՀ դեսպանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է նոր դեսպան

 Լուսանկարում Սարմեն Բաղդասարյանն է

Քուվեյթի Պետությունում  ՀՀ դեսպանն ազատվել է պաշտոնից, նշանակվել է նոր դեսպան․ այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերից․

 «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Սարմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ հետ կանչել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Արսեն ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Էլ Քուվեյթ)»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները