Հետևեք մեզ։

ՀԱՊԿ երկրները միաձայն պաշտպանում են արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը․ Պուտին

16:28, 09 դեկտեմբեր 2024
ՀԱՊԿ երկրները միաձայն պաշտպանում են արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը․ Պուտին

ՀԱՊԿ երկրները միաձայն պաշտպանում են արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ։

«Մենք համերաշխ ենք արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման, հավասար և անբաժանելի անվտանգության, միմյանց ինքնիշխան շահերի հարգման և զարգացման սեփական մոդելի յուրաքանչյուրի իրավունքի համար»,- ասել է Պուտինը։

 Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրներն ունեն նմանատիպ ավանդական արժեքներ՝ չնայած կրոնական տարբերություններին։ «Անկախ նրանից, թե որ կրոնն է գերիշխող որոշակի երկրում, մեր ավանդական արժեքները հիմնականում նույնն են, մենք դա գիտենք, ներառյալ Խորհրդային Միության ժամանակներից»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները