Նոյեմբերի 22-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` այդ օրը Վերոնիկա Դ․-ն իրավապահներին հայտնել է, որ Վազգեն Առաջին Վեհափառի փողոց 2 հասցեի մոտ 40 րոպե առաջ անհայտ անձը իր հետևից եկել է, հարվածել, փորձել հափշտակել իրերը, սակայն չի հաջողվել և իրեն վիրավորել է, հայտնելով, որ առկա են տեսագրություններ։
Նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում Երևանի բնակիչ 21-ամյա Վերոնիկա Դ․-ն հայտնել է, որ ժամը 20։05-ի սահմաններում նշված հասցեում անհայտ անձը իրեն է մոտեցել հետևի կողմից և գրկելով իրեն, ձեռքերով բռնել է կուրծքը, ապա ձեռքը տարել է դեպի սեռական օրգանները՝ իրեն պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիմել է փախուստի:
Դեպքի փաստով քրեական ոստիկանութան Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։