Շոտլանդիայում մարդու մնացորդներով ինքնաթիռ է դուրս բերվել ծովից, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը: «Մնացորդները պատկանում են գերմանական կողմից գրանցված Cessna 172 օդանավին, որը անհետացել էր Հյուսիսային ծովի վրայով Շետլանդյան կղզիների և Նորվեգիայի միջեւ անցած տարվա սեպտեմբերին»,- ասվում է տեքստում:
Նշվում է, որ գերմանական Cessna 172 թեթեւ օդանավը գտնվել է ուրբաթ օրը Շետլանդյան կղզիների վարչական կենտրոն Լերվիկից հյուսիս-արեւելք, իսկ կիրակի օրը այն ափ է բերվել ձկնորսական նավով: