Հետևեք մեզ։

Մենք միասին կհաղթահարենք դժվարությունները, Թուրքիան ձեզ չի լքի․ Էրդողանը՝ Սիրիայի ժողովրդին

21:12, 09 դեկտեմբեր 2024
Մենք միասին կհաղթահարենք դժվարությունները, Թուրքիան ձեզ չի լքի․ Էրդողանը՝ Սիրիայի ժողովրդին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի լքի սիրիացի ժողովրդին երկրի վերականգնման գործընթացում և պատրաստ է այդ անցնել գործին։ «Դուք (Սիրիայի ժողովուրդը – խմբ.) եք այս փառահեղ հաղթանակի իրական տերը: Ես հարգանքով ողջունում եմ ձեզ իմ երկրի և ժողովրդի անունից, և հուսով եմ, որ մենք բոլոր ուժերով կաջակցենք ձեզ ձեր պայքարում: Մենք միասին կհաղթահարենք դժվարությունները», - ասել է Թուրքիայի ղեկավարը կառավարության նիստից հետո իր ելույթում։

Վերլուծական