Միացյալ Նահանգները կարող է դառնալ կրիպտոարժույթի համաշխարհային առաջատար «խելամիտ» կարգավորման միջոցով, CNBC-ին տված հարցազրույցում ասել է Trump Organization-ի գործադիր փոխնախագահ և երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը։ «Ես երկար ժամանակ կրիպտոարժույթների մեծ երկրպագու եմ, և հայրս մտադիր է Ամերիկան դարձնել աշխարհի կրիպտո մայրաքաղաքը, երբ վերադառնա Սպիտակ տուն», - ասել է Թրամփ կրտսերը:
Նա այս մասին խոսել է անմիջապես այն բանից հետո, երբ բիթքոյնը՝ կապիտալիզացիայի չափով աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթը, առաջին անգամ հատեց 100,000 դոլարի սահմանագիծը: