Իսրայելը մտադիր է ընդմիշտ պահպանել վերահսկողությունը Գոլանի բարձունքների նկատմամբ. այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք բոլորս հասկանում ենք մեր ներկայության հսկայական նշանակությունն այնտեղ՝ Գոլանի բարձունքներում, և ոչ թե նրանց ստորոտում։ Գոլանի բարձունքների վրա մեր հսկողությունն ու իշխանությունը ապահովում է մեզ անվտանգություն։ Գոլանի բարձունքները միշտ կլինեն Իսրայելի մի մասը », - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք հնարավո՞ր է հույս դնել պատանդների վերաբերյալ պայմանավորվածությունների վրա մինչև 2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը, Նեթանյահուն ձեռնպահ է մնացել կոնկրետ ժամկետներ նշելուց։ «Ինչ վերաբերում է պատանդներին, կարծում եմ՝ ինչքան քիչ խոսենք այդ մասին, այնքան լավ, զարգացում կա, դեռ վաղ է ասել, թե դա երբ կտա իր պտուղները, մենք փորձում ենք անընդհատ, ամեն օր այդ ջանքերը գործադրել»,- ասել է նա։