Հետևեք մեզ։

Բրիտանիան Ասադի կնոջը դեռ չի զրկի քաղաքացիությունից․ Sky News

23:56, 09 դեկտեմբեր 2024
Բրիտանիան Ասադի կնոջը դեռ չի զրկի քաղաքացիությունից․ Sky News

Բրիտանական իշխանությունները դեռ չեն դիտարկում Բաշար ալ-Ասադի կնոջը՝ Ասմային, Բրիտանիայի քաղաքացիությունից հնարավոր զրկելու հարցը, երկուշաբթի հայտնել է Sky News-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ «Նա (Սթարմերը - խմբ.) հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք Ասադի կնոջը, որը մեծացել է  Լոնդոնում, կզրկի բրիտանական քաղաքացիությունից։ Նա ասաց, որ այժմ «դեռ վաղ է» նման որոշում կայացնելու համար», - ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ:

Վերլուծական