Հետևեք մեզ։

Սիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները

00:01, 10 դեկտեմբեր 2024
Սիրիայի կառավարությունը պատրաստ է նոր իշխանությանը փոխանցել լիազորությունները

Սիրիայի կառավարությունը, որ ենթարկվում էր նախագահ Բաշար Ասադին, պատրաստ է վայր դնել իր լիազորություններն այն ժամանակ, երբ դրա կարիքը լինի։ Այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտարարել է վարչապետ Մուհամմադ Ղազի Ալ-Ջալալին։

Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։

«Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորություններն անմիջապես, երբ մեզ այդ մասին խնդրեն»,- ասել է նա։

Ալ-Ջալալին ընդգծել է, որ ներկայում առաջնահերթությունը սիրիացիներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելն է։

Վերլուծական