Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 9-ին պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 21-ամյա Գոռ Սահակյանը մեդալ չնվաճեց:
73 կգ քաշայինների պայքարում Գոռ Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) եւ պայքարն ավարտեց 8-րդ տեղում: