Սիրիայի նոր վարչակազմը, անցումային գործընթացից հետո, կհայտարարի «ճանապարհային քարտեզ», որը ներառում է մարդահամարի անցկացում, նոր սահմանադրության ստեղծում և ազատ ընտրությունների անցկացում, գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
«Հիմա եկել է ժամանակը նոր Սիրիա կառուցելու ժամանակավոր վարչակազմի ստեղծումից հետո կհայտարարվի նոր սահմանադրության ստեղծման գործընթացը, կկազմակերպվի բնակչության մարդահամար և ազատ ընտրություններ»,- գրում է հրատարակությունը։