Հետևեք մեզ։

Մենք չպետք է փոխհատուցենք տեխնիկայի պակասը երիտասարդ զինվորների հաշվին. Զելենսկու արձագանքն` ԱՄՆ-ին

07:02, 10 դեկտեմբեր 2024
Մենք չպետք է փոխհատուցենք տեխնիկայի պակասը երիտասարդ զինվորների հաշվին. Զելենսկու արձագանքն` ԱՄՆ-ին

Վլադիմիր Զելենսկին X սոցիալական ցանցում կտրուկ է արձագանքել ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը 18-ից 25 տարեկան ուկրաինացիներին մոբիլիզացնելու անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է կենտրոնանանք գոյություն ունեցող բրիգադների վերազինման և անձնակազմի պատրաստման վրա՝ այդ տեխնիկան օգտագործելու համար: Մենք չպետք է փոխհատուցենք տեխնիկայի պակասը երիտասարդ զինվորների հաշվին»,- գրել է նա։

 

Նախօրեին Պետդեպարտամենտի պաշտոնյա Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ Կիևին տեղեկացրել են, որ Ուկրաինայի զինված ուժերը կհամալրվեն 18-ամյա երիտասարդների մոբիլիզացիայի դեպքում։ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը նույնպես ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնի դաշնակիցները համաձայն են 18-ից 25 տարեկան ուկրաինացիներին մոբիլիզացնելու անհրաժեշտության հարցում։ Վլադիմիր Զելենսկու խորհրդական Դմիտրի Լիտվինը այնուհետ հայտարարել է, որ Ուկրաինան չի ծրագրում նման քայլի գնալ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները