Հետևեք մեզ։

Եթե այսօր ռուսները այնտեղից դուրս գան, ապա վաղը Արցախում հայ չի լինի․ Արթուր Խաչատրյան

14:47, 10 մայիս 2023
Եթե այսօր ռուսները այնտեղից դուրս գան, ապա վաղը Արցախում հայ չի լինի․ Արթուր Խաչատրյան

Մենք որևէ մահ չենք ընտրել, մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, բայց ակնհայտ է, որ եթե նոյեմբերի 9-ին այնտեղ ռուսներ չլինեին, նոյեմբերի 10-ին այնտեղ կլինեին թուրքեր: Եվ ակնհայտ է, որ եթե այսօր ռուսները այնտեղից դուրս գան, ապա վաղը Արցախում հայ չի լինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

 

«Ձեռքերը լվանալ Արցախից, Ադրբեջանի յուրիսդիկցիան Արցախի վրա ճանաչելը հակազգային քայլ է: Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կա քաղաքական կուրսի փոփոխություն, այլապես գոնե շնորհքի համար մի քանի հանդիպում Մոսկվայում կլիներ: Հիշեք, Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ի՞նչ բանակցություններ, երբ Լաչինի միջանցքը փակ է, միջանցքը 150 օր փակ է, իրենք տարբեր տեղերում բանակցել են: Տրամաբանական կլիներ, որ եթե խոսվում է Արցախի անվտանգության մասին, պետք է խոսվեր այն ուժերի հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել ապահովել Արցախի և Քաշաթաղի միջանցքի անվտանգությունը: Եթե Հայաստանը մտահոգություն ունի, որ եռակողմ հայտարարության դրույթները չեն կատարվում, պետք է երեքով նստեն և խոսեն: Բայց Հայաստանը դա չի անում»,-ասաց Արթուր Խաչատրյանը:

 

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Վաշինգտոնում բանակցությունները կատարելապես ձախողվեցին, որովհետև որքան ՀՀ իշխանությունը զիջումներից է խոսում, Ադրբեջանն ավելի է լկտիանում: 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ

Վերլուծական