Հետևեք մեզ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ)

07:25, 10 դեկտեմբեր 2024
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր (լուսանկարներ)

Այսօր՝ Արցախի Անկախության հանրաքվեի և  Սահմանադրության օրը, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Եռաբլուր:

Այս մասին հայտնում է Պայքարի ֆեյսբուքյան էջը.

«1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը «ԱՅՈ» ասաց անկախացմանը Խորհրդային Միությունից:

Համաժողովրդական քվեարկությունն անցկացվեց Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի պայմաններում: 

Քվեարկության օրը Ստեփանակերտի և մյուս հայկական բնակավայրերի հրետակոծության հետևանքով զոհվեցին 10 հայեր, քաղաքում կանանց և երեխաների մեծամասնությունը գիշերում էր նկուղներում, փակ էին դպրոցներն ու մանկապարտեզները»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները