Սիրիան գրանցում է իսրայելական բանակի տեղաշարժերը Դամասկոս նահանգի հարավում, գրում է Al-Watan թերթը։
«Ուժերը շարժվում են Դամասկոս նահանգի հարավում՝ Լիբանանի հետ սահմանին։ Նրանք գրավել են Խինե բնակավայրը (Դամասկոսից 50 կիլոմետր հեռավորության վրա) և Քաթնա շրջանի Խան էլ-Շեյխի ստորոտը՝ Լիբանանի Ռաշայայի վարչակազմի դիմաց»,- ասվում է հրապարակման մեջ։