Հետևեք մեզ։

Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վիճահարույց խնդիր է, պետք է հանրաքվե անցկացվի․ ադրբեջանցի պատգամավոր

08:09, 10 դեկտեմբեր 2024
Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վիճահարույց խնդիր է, պետք է հանրաքվե անցկացվի․ ադրբեջանցի պատգամավոր

Հայաստանի Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը շատ տարօրինակ և վիճահարույց խնդիր է։ Այս մասին ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Էրկին Գադիրլին «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հիմնական խոչընդոտները» միջոցառմանը։

Պատգամավորը նշել է, որ թեև Հայաստանի Սահմանադրությունը հստակեցնում է իր հոդվածների փոփոխության կանոնները, սակայն նախաբանը փոխելու դրույթ չկա․

«Հայաստանի Սահմանադրական դատարանը միշտ վկայակոչում է նախաբանը փոխելու անթույլատրելիությունը, Հայաստանն իրեն բարդ դրության մեջ է դրել։ Հավատում եմ, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դրական կլինի։ Հայկական կողմն կարող է անվավեր համարել Հռչակագիրը։ Եթե ​​պաշտոնական Երեւանը դա անի, ապա հենց նախաբանն անվավեր կճանաչվի։ Բայց ես դրա հետ էլ համաձայն չեմ։ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և իր սահմանադրության միջից հանի այն դրույթները, որոնք տարածքային պահանջներ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ»,- կարծում է ադրբեջանցի պատգամավորը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները