Հետևեք մեզ։

Վրաստանում դեկտեմբերի 29-ից հետո մտադիր են արտակարգ դրություն հայտարարել և պարետային ժամ սահմանել

08:23, 10 դեկտեմբեր 2024
Վրաստանում դեկտեմբերի 29-ից հետո մտադիր են արտակարգ դրություն հայտարարել և պարետային ժամ սահմանել

Կառավարությունը մտադիր է Վրաստանում արտակարգ դրություն հայտարարել և պարետային ժամ սահմանել։

Այս մասին հայտնել է վրացական հեռուստաալիքներից մեկը։

Հաղորդվել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է Միխայիլ Կավելաշվիլիի նախագահ նշանակվելուց հետո երկրում արտակարգ դրություն մտցնել և պարետային ժամ սահմանել։

Հեռուստաալիքի տվյալներով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է դեկտեմբերի 29-ին նոր նախագահ նշանակել Միխայիլ Կավելաշվիլիին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները