Սիրիայում դադարել են գործել ապրանքային քարտերը, որոնց միջոցով երկրի քաղաքացիները ցածր գներով կարող էին ձեռք բերել հաց, բենզին և գազ. այժմ սիրիացիները ստիպված են այդ ապրանքները գնել շուկայից, որտեղ դրանք շատ անգամ թանկ են։
Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հեռախոսով հայտնել է Լաթաքիայի բնակիչներից մեկը։։
Նախկին իշխանությունների օրոք երկրում գործում էին վիրտուալ պետական քարտերը. SMS ստանալով՝ մարդիկ կարող էին որոշակի քանակությամբ հաց, բենզին, ինչպես նաև գազի բալոն գնել կենցաղային կարիքների համար։ Այս բոլոր ապրանքները կարելի էր գնել շուկայում ցանկացած պահի, բայց ավելի բարձր գնով։
«Հացի, գազի, բենզինի քարտերն արդեն չեղյալ են հայտարարվել։ Գազի մեկ բալոնը 18 հազար էր, տալիս էին 2-3 ամիսը մեկ, հիմա՝ 150 հազար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Գումար հայթայթելու համար բնակիչները վաճառում են դոլար և ոսկի իրենց պահուստներից։