Հետևեք մեզ։

Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ում

09:11, 10 դեկտեմբեր 2024
Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանն ավարտեց ելույթները արագ և կայծակնային շախմատի ԵԱ-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայում ընթացող Եվրոպայի կայծակնային առաջնությունում 13 հնարավորից հավաքելով 8 միավոր, Գաբրիել Սարգսյանը զբաղեցրեց 61-րդ տեղը:

Ավելի վաղ կայացած արագ շախմատի 11 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքել էր 8,5 միավոր և կիսել 4-11-րդ տեղերը: Լրացուցիչ միավորներով Սարգսյանը զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: 9,5 միավորով առաջին տեղում էր սլովակ Վլադիմիր Ֆեդոսևը:

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները