Մոսկվայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին, բանակցություններ չեն ընթացել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ կիրակի օրը Ադրբեջանի նախագահի հետ Բյրուսելում նախատեսված բանակցություններին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը, նախատեսված են նաև բանակցություններ մայիսի 19-ին Մոսկվայում՝ երկրների ԱԳ նախարարների մակարդակով:
Նա նշեց, որ բանակցությունների թեման «խաղաղության պայմանագրի» բովանդակությունն է: