Գերմանիայում Volkswagen-ի գրեթե 70 հազար աշխատակից մասնակցել են արտադրության մի մասի կրճատման պլանների դեմ երկրորդ նախազգուշական գործադուլին, հայտնել է երկրի խոշորագույն IG Metall արհմիությունը:
Երկուշաբթի օրը Գերմանիայի ինը ավտոարտադրող գործարաններում գործադուլ է տեղի ունեցել։ Ձեռնարկություններում աշխատանքը դադարեցվել է յուրաքանչյուր հերթափոխի 4 ժամով։
«IG Metall-ի տվյալներով՝ արդեն օրվա առաջին կեսին 68 հազար մարդ առավոտյան և կեսօրից հերթափոխով գործադուլ է հայտարարել, ինչը նույնիսկ ավելին է, քան մեկ շաբաթ առաջ նույն ժամին»,- հայտնել են արհմիությունից։