Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ հեռարձակման կենտրոնը՝ զանգերի կենտրոնը բազմաթիվ զանգեր է ստանում երեխաներից, նրանք Ամանորի համար նվերներ են «պատվիրում»։ «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է զանգերի կենտրոնի մասնագետ Եկատերինա Չերկասովան։
«Երեխաներ դիմում են նախագահին ցանկացած խնդրանքով. որպես կանոն, նրանք նվերներ են պատվիրում Ամանորի համար», - ասել է նա։
Այս տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապի ուղիղ գիծը՝ զուգորդված մամուլի ասուլիսով, տեղի կունենա դեկտեմբերի 19-ին. «Տարվա արդյունքներ Վլադիմիր Պուտինի հետ» հաղորդումը կհեռարձակվի Մոսկվայի ժամանակով կեսօրին։ Ռուսները կարող են իրենց հարցերը թողնել՝ զանգահարելով 8-800-200-40-40 հեռախոսահամարով, SMS-ի, սոցիալական ցանցերի, հատուկ կայքում կամ բջջային հավելվածի միջոցով: Հարցերի հավաքումը սկսվել է դեկտեմբերի 8-ի գիշերը։