Հակակոռուպցիոն քրեական դատարանը հրապարակել է ԱԻ նախկին նախարար, 44-օրյա պատերազմի օրերին՝ հոկտեմբերին Փաշինյանի միջնորդությամբ Ազգային հերոսի կոչմանն արժանացած Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։
Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։
Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։
Հիշեցնենք, որ 2022-ի մարտին նախաքննությամբ պարզվել էր, որ ԱԻ նախարար Ա. Փիլոյանը նախարարության հետ համագործակցող ՍՊ ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակում գործողությունների կատարման համար իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022թ.-ին ստացել է խոշոր չափերով կաշառք: