Հետևեք մեզ։

Բրազիլիայի նախագահը գանգի վիրահատության է ենթարկվել

10:31, 10 դեկտեմբեր 2024
Բրազիլիայի նախագահը գանգի վիրահատության է ենթարկվել

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան վիրահատվել է։ Այս մասին տեղեկություն է տարածել Sirio-Libanes հիվանդանոցը։

 

«Գանգի տրեպանացիան անցել է առանց բարդությունների։ Ներկայում նախագահի վիճակը լավ է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ»,– ասվում է տեղեկատվության մեջ։

 

Գլխացավի պատճառով նա երեկ երեկոյան հիվանդանոց է ընդունվել հետազոտության։ ՄՌՏ հետազոտության ժամանակ հայտնաբերվել է ներգանգային արյունազեղում, որն առաջացել է հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած վթարի հետևանքով։ Դրանից հետո նրան հիվանդանոցի մայրաքաղաքային մասնաճյուղից տեղափոխել են Սան Պաուլո, իսկ հեմատոմայի արտահոսքի համար գանգի տրեպանացիա են արել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները