Հետևեք մեզ։

Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է. Վրաստանի նախագահ

15:24, 10 մայիս 2023
Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է. Վրաստանի նախագահ

Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի չեղարկումը սադրանք է անվանել:

 

РБК-ի հաղորդմամբ՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը անընդունելի է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:

 

«Հերթական ռուսական սադրանքը. Ուղիղ ավիաչվերթների վերականգնումն ու Վրաստանի հետ վիզային ռեժիմի վերացումը անընդունելի են, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիան Ուկրաինայի դեմ և օկուպացնում է մեր տարածքը»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար: Այսուհետ Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան այցելել մինչև 90 օր՝ առանց վիզայի:

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ