Հետևեք մեզ։

Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ անդամ պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունն ու Սահմանադրությունը

10:55, 10 դեկտեմբեր 2024
Արցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ անդամ պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունն ու Սահմանադրությունը

Այսօր պատմական օր է, սակայն ցավոք՝ փոխանակ սիրով շնորհավորեինք մեկս մյուսիս,Արցախի Սահմանադրության և անկախության հռչակման օրը որպես հուշ ենք ընդունում։ Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Արզիկ Մխիթարյանը։

 

«Ես ունեմ դեռ լավատեսություն, ժողովրդի մեջ կամքի ուժ է առկա, որ ամեն ինչ կորած չէ։ Այսօրվա ԱՀ ԱԺ առայժմ գործող բարձրագույն օրգանը նիստ հրավիրեց, նշեցին Սահմանդրության օրը, ընդունվեց ուղերձ, որով դիմում են ՄԱԿ անդամ պետություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունն ու Սահմանադրությունը»,-ասաց նա։

 

Մխիթարյանը նշեց, որ այդ նիստում քննարկվել է նաև արցախահայերի վերադարձի խնդիրները։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները