Կատարը դրական է գնահատում Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը, որը խզվել էր Բաշար ալ-Ասադի իշխանությունների հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ ալ Անսարին։
«Այժմ, երբ Սիրիայում անցումային կառավարություն է ձևավորվել, մենք պատրաստվում ենք ամեն կերպ աջակցել սիրիացի ժողովրդին և դրական ենք տրամադրված կապերի վերականգնման հարցում»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ 2011 թվականին Սիրիայում իրադարձությունների սկզբից ի վեր Սիրիայի նախկին իշխանությունների դեսպանատունը դադարեցրել է իր գործունեությունը Կատարում, և բացվել է ընդդիմության կողմից ստեղծված դիվանագիտական ներկայացուցչություն։
Նա մատնանշեց, որ երեկվա դրությամբ Կատարը սկսել է մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիա օդային կամրջով դեպի Թուրքիա և արդեն ուղարկել է 25 տոննա օգնություն։