Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորհրդարանական կուսակցությունների առաջնորդներին հրավիրել է Ելիսեյան պալատ՝ երկրում շարունակվող քաղաքական ճգնաժամը կարգավորելու և ազգային շահերի կառավարություն ստեղծելու նպատակով։
Այս մասին տեղեկություն է հրապարակել «France24»-ը։
Ըստ տեղեկությունների՝ ֆրանսիական կուսակցությունների առաջնորդները այսօր կհանդիպեն Ելիսեյան պալատում գտնվող Մակրոնի գրասենյակում՝ վարչապետ Միշել Բարնիեի հրաժարականից հետո նոր կառավարության ձևավորման ուղղությունները որոշելու համար: