Հետևեք մեզ։

Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով անցնող Վիգեն Գրիգորյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

12:25, 10 դեկտեմբեր 2024
Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով անցնող Վիգեն Գրիգորյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

 

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տիգրան Դավթյանի, հրապարակեց Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Սուրենի Փիլոյանի և մյուսների գործով դատավճիռը, ըստ որի՝ Անդրանիկ Փիլոյանին, ով մեղադրվում է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն կատարելու, ինչպես նաև պաշտոնական դիրքի չարաշահման համար վերջնական պատիժներ են նշանակվել.
 
 ✓ազատազրկում՝ 5 տարի ժամկետով, 
 ✓տուգանք՝ 1.300.000 ՀՀ դրամ,
 ✓որոշակի՝ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ զրկելով 3 տարի ժամկետով:
 
Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի նախատեսվում է Անդրանիկ Փիլոյանից բռնագրավել 860.000 ՀՀ դրամ:
 
Նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։
 
Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․

✓ Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,
✓ Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
✓ Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
✓ Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,
✓ Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով

Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։

Վերլուծական

Ամենաընթերցվածները