Հետևեք մեզ։

Խստորեն դատապարտում ենք Իսրայելի մուտքը Սիրիա․ Թուրքիայի ԱԳՆ

12:49, 10 դեկտեմբեր 2024
Խստորեն դատապարտում ենք Իսրայելի մուտքը Սիրիա․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան խստորեն դատապարտում է Իսրայելի մուտքը սիրիական տարածք: Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի մուտքը Իսրայելի և Սիրիայի միջև բաժանման գոտի և նրա առաջխաղացումը սիրիական տարածքում՝ խախտելով 1974 թվականի զինադադարի դուրսբերման համաձայնագիրը»:

Նշվել է, որ «այս զգայուն ժամանակաշրջանում, երբ ի հայտ է գալիս սիրիացի ժողովրդի երկար տարիներ փափագած խաղաղությանն ու կայունությանը հասնելու հնարավորությունը, Իսրայելը կրկին ցուցադրում է իր օկուպացիոն մտածելակերպը»։

«Մենք վճռականորեն վերահաստատում ենք մեր աջակցությունը Սիրիայի ինքնիշխանությանը, քաղաքական միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները