Հետևեք մեզ։

Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ

12:58, 10 դեկտեմբեր 2024
Հայաստան-Թուրքիա սահմանին հանդիպել են երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ

Հայաստան-Թուրքիա սահմանին անցած ամիս տեղի է ունեցել երկու երկրների մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, «Ազատության»-ը հայտնել է Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Հանդիպման վերաբերյալ, սակայն, պաշտոնական տեղեկություն այդ օրերին կողմերը չեն հաղորդել:

 

Ռուբեն Ռուբինյանն այսօր էլ շատ մանրամասներ չի հայտնել, միայն փոխանցել է. - «Գնահատվել են տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը: Հանդիպումը անցել է դրական և կառուցողական մթնոլորտում»:

 

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները