Դեկտեմբերի 16-ին կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստում Եվրամիությունը կքննարկի Վրաստանի դեմ լրացուցիչ միջոցները։ Այս մասին ասված է ԵՄ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ երկշաբաթյա բողոքի ցույցերի ընթացքում Վրաստանի քաղաքացիները բախվել են ոստիկանության անօրինական և դաժան միջամտությանը, ավելի քան 400 մարդ բերման է ենթարկվել, ավելի քան 300-ը ենթարկվել են բռնությունների և դաժան վերաբերմունքի։
«Մենք կոչ ենք անում «Վրացական երազանքին» լիցքաթափել լարվածությունը և վերջ դնել այս միջավայրին, որը մեծ վնաս է բերում վրաց ժողովրդին։ Բռնությունը Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական ապագայի վերաբերյալ ցուցարարների պահանջների պատասխանը չէ»,- ասված է հայտարարության մեջ։