Պաշտոնական այցով 2024 թվականի դեկտեմբերի 15-20-ը Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրությունից։
Պատվիրակության կազմում են՝
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ- Ազգային ժողովի նախագահ
Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ- Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արեն ՄԿՐՏՉՅԱՆ- Ազգային ժողովի պատգամավոր
Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆ- Ազգային ժողովի պատգամավոր
Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ- Ազգային ժողովի նախագահի խորհրդական
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ- Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ալեքսանդր ՄԽԻԹԱՐՅԱՆ- Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
Մովսես ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ- Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար
Գոհար ԿԱՐԱՊԵՏՅԱՆ- Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ (դեկտեմբերի 11-20-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ- Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ – օպերատոր
Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ- Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր:
Գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի և օրապահիկի վճարումը կկատարվի ՀՀ բյուջեի հաշվին։
Գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: