Ձևավորվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության կազմը։
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետի պաշտոնակատար Մոհամմադ Ալ-Բաշիրը։
Նրա խոսքով՝ անցումային կառավարությունը բաղկացած է մի քանի նախարարներից։
Ալ-Բաշիրն ասել է, որ ժամանակավոր կառավարությունը կգործի մինչև 2025 թվականի մարտը։
Նա նաև նշել է, որ մինչև նոր կաբինետի ձևավորումը, ժամանակավոր կառավարությունը կապահովի անվտանգությունը և կպահպանի պետական ինստիտուտների կայունությունը՝ պետության փլուզումը կանխելու համար։