Հետևեք մեզ։

Հայտնի է՝ ինչ հրատապ պահանջ է հղել Թրամփը Զելենսկիին Ելիսեյան պալատում

08:31, 11 դեկտեմբեր 2024
Հայտնի է՝ ինչ հրատապ պահանջ է հղել Թրամփը Զելենսկիին Ելիսեյան պալատում

Reuters-ին հայտնի է դարձել Զելենսկիին ուղղված Թրամփի հրատապ պահանջի մասին․ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Վլադիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել։


«Երեք առաջնորդները, ովքեր 35 րոպե խոսել են առանց խորհրդականների, չեն քննարկել խաղաղության տեսլականի կոնկրետ մանրամասներ, սակայն Թրամփը կրկնել է, որ ցանկանում է անհապաղ զինադադար և բանակցություններ՝ պատերազմն արագ ավարտելու համար», - ասվում է գործակալության նյութում:

 

Թրամփը, Զելենսկին և Մակրոնը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին Ելիսեյան պալատում եռակողմ հանդիպում են անցկացրել։ Այս բանակցություններից հետո The New York Post-ը գրել է, որ Թրամփը Զելենսկու նկատմամբ իրեն անտարբեր է պահել, իսկ Կիևի ռեժիմի ղեկավարն իրեն անհարմար է զգում երկու նախագահների ընկերակցությամբ։


Ըստ Bloomberg-ի՝ Զելենսկին անվտանգության երաշխիքներ է պահանջել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները