Հետևեք մեզ։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Կալիֆորնիայում շփումներ է ունեցել հայկական սփյուռքի հետ

08:52, 11 դեկտեմբեր 2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը Կալիֆորնիայում շփումներ է ունեցել հայկական սփյուռքի հետ

Վերջերս ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն իր հայրենի նահանգում էր՝ Կալիֆորնիայում, որտեղ շփումներ ունեցավ հայկական սփյուռքի հետ․ մասնակցեց Ֆրեզնոյի պատվավոր հյուպատոսարանի 10-ամյակին նվիրված միջոցառմանը, եղավ Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի թանգարանում, հայկական թանգարաններում, հանդիպեց Ֆրեզնոյի համալսարանի հայագիտության ֆակուլտետի ուսանողների հետ, կարծիքներ փոխանակեց Լոս Անջելեսի քաղաքային պաշտոնյաների, «Ճշմարտության և արդարության կենտրոնի» և «Գլոբալարմի» ներկայացուցիչների հետ։

Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

 
«Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը»,- ասված է հայտարարության մեջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները