Հետևեք մեզ։

Հարավային Կորեայի պաշտպանության հրաժարական տված նախարարը ձերբակալվելուց հետո փորձել է ինքնասպան լինել

09:17, 11 դեկտեմբեր 2024
Հարավային Կորեայի պաշտպանության հրաժարական տված նախարարը ձերբակալվելուց հետո փորձել է ինքնասպան լինել

Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը փորձել է ինքնասպանություն գործել Արևելյան Սեուլում գտնվող կալանավայրում, խորհրդարանական լսումների ժամանակ ասել է հաստատության ղեկավար Շին Յոն Հեն, փոխանցում է BBC-ն։

Ինչպես նշել է պաշտոնյան, այժմ նախկին նախարարի վիճակը անհանգստություն չի առաջացնում։ Նրա խոսքով, իրավիճակին անհապաղ միջամտել է քննչական մեկուսարանի աշխատակիցը, և Կիմ Յոնգ Հյունը «անմիջապես հրաժարվել է փորձից»:

«Բուժզննման արդյունքները ցույց են տալիս, որ բանտարկյալի առողջական վիճակը լավ է, առանց որևէ շեղումների», - ասվում է Հարավային Կորեայի արդարադատության նախարարության հայտարարության մեջ, որը մեջբերում է AFP-ն:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան, երբ Սեուլի դատարանը պաշտոնապես ձերբակալել է նախկին նախարարին՝ ապստամբությանը մասնակցության մեղադրանքով:

Հետաքննության տվյալներով՝ Կիմ Յոնգ Հյունն առաջարկել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլին երկրում ռազմական դրություն հայտարարել և հրամայել է զինվորականներ տեղակայել Ազգային ժողովի շենքում։

Յուն Սեոկ Յոլը դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան հայտարարել է ռազմական դրություն: Խորհրդարանը վետո է դրել այս որոշուման վրա, որից հետո նախագահը ստիպված է եղել չեղարկել այն։ Սրանից հետո ՊՆ ղեկավարը հրաժարական է տվել, և հետաքննություն է սկսվել։

Գործով ներգրավված է նաև ինքը՝ նախագահը, որին արգելվում է լքել երկիրը։  

Անցյալ կիրակի ձերբակալված Կիմ Յոնգ Հյունը երեքշաբթի օրը ներողություն է խնդրել՝ փաստաբանների միջոցով ասելով. «Այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը բացառապես իմ վրա է»:

Նա ներողություն է խնդրել հարավկորեացի ժողովրդից և ասել, որ իր ենթակաները «կատարել են հրամանները և կատարել իրենց հանձնարարված պարտականությունները»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները