Հետևեք մեզ։

Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ, ես գտնում եմ, որ Աղազարյանի հեռացումով երկիրը կտուժի․ Հակոբ Ասլանյան. Factor.am

12:38, 11 դեկտեմբեր 2024
Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ, ես գտնում եմ, որ Աղազարյանի հեռացումով երկիրը կտուժի․ Հակոբ Ասլանյան. Factor.am

Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից գուցե դուրս գամ, մանդատս վայր չդնեմ։ Ես իմ երկրի զինվորն եմ եղել դեռևս այն պատերազմից, և մինչև հիմա էլ զինվորն եմ։ Մանդատն ինձ հնարավորություն է տալիս ավելի լայն մասշտաբով կարողանալ ձեռք մեկնել այս կամ այն հարցի լուծմանը։ Այս մասին Factor.am-ի եթերում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ով նաև Հովիկ Աղազարյանի ընկերն է։

Աղազարյանի հեռացման մասին Ասլանյանն ասաց․ 

«Ճշարտությունը պետք է հաղթանակի, ես ճշմարտության կողմնակից եմ։ Մեր երկրում էլ, երբ տեսել եմ, որ մարդն անում է ամեն ինչ իր ուժերի ներածի ու չներածի չափով, ես չեմ կարող ուղղակի թողնել, որ այդ մարդուն այդ ձևով ճանապարհից հեռացնեն և մեր երկիրը տուժի, ես գտնում եմ, որ նրա հեռացումով երկիրը կտուժի»։

Դիտարկմանը, թե Աղազարյանն ԱԺ-ում է մնում, Ասլանյանն ասում է՝ կարևոր է, որ բռնունցք լինեինք, թե ինչու այդպես ստացվեց՝ ես չհասկացա։

Հարցին, թե ինչ կանի, երբ Ալեն Սիմոնյանը իրեն հրավիրի ևասի, որ վայր դնի մանդատը, ասաց՝ կլնի, կորոշեմ։