Հետևեք մեզ։

Կրեմլը մեկնաբանել է Ասադի զարմիկի մահապատժի մասին լուրերը

10:44, 11 դեկտեմբեր 2024
Կրեմլը մեկնաբանել է Ասադի զարմիկի մահապատժի մասին լուրերը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղեկություն չունի Բաշար ալ-Ասադի զարմիկի ենթադրյալ մահապատժի մասին։

«Մենք տեղեկություն չունենք, իհարկե, մենք հիմա ուշադիր հետեւում ենք այն ամենին, ինչ կատարվում է Սիրիայում... Մենք, իհարկե, կշարունակենք շատ ուշադիր լինել և ելնել այն իրողություններից, որոնք զարգանում են տեղում», -ասել է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե արդյոք Կրեմլը գիտեր, որ Ասադի զարմիկը մահապատժի է ենթարկվել:

Ավելի վաղ Alkhali24 պորտալը հայտնել էր, որ սիրիական ընդդիմությունը մահապատժի է ենթարկել Բաշար ալ-Ասադի զարմիկ Սուլեյմանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները