Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին։ Այս մասին հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկել են Վրաստանում ստեղծված իրավիճակը, Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկրում իրավիճակի կայունացմանը։
Զրույցը տեւել է մոտ մեկ ժամ։ Կողմերը պայմանավորվել են մի քանի օրից կրկին զանգահարել միմյանց։