Հետևեք մեզ։

Հռոմի պապը Սիրիայում կրոնների միջև փոխադարձ հարգանքի կոչ է արել

14:16, 11 դեկտեմբեր 2024
Հռոմի պապը Սիրիայում կրոնների միջև փոխադարձ հարգանքի կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ամենշաբաթյա հրապարակային ունկնդրության ժամանակ աղոթել է, որ Սիրիայում մարդիկ ապրեն խաղաղության և անվտանգության ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է AFP գործակալությունը։

 

«Ես աղոթում եմ, որ սիրիացի ժողովուրդն ապրի խաղաղության և անվտանգության մեջ իր սիրելի հողում, և որ տարբեր կրոնները միասին քայլեն բարեկամությամբ և փոխադարձ հարգանքով՝ հանուն այդ ազգի բարօրության, որը տուժել է այսքան տարիների պատերազմից», - ասել է նա:

 

«Ես հուսով եմ, որ կգտնվի քաղաքական լուծում, որն առանց հետագա հակամարտությունների և պառակտումների ամենայն պատասխանատվությամբ կնպաստի երկրի կայունությանը և միասնությանը», - հավելել է Հռոմի պապը։

 

Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը: Այնուհետև հայտարարվեց, որ երկրում ձևավորվում է անցումային կառավարություն, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Մուհամեդ ալ-Բաշիրը։  

 

Վերլուծական