Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կայցելի Թուրքիա։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը։
Այցի մանրամասները չեն հաղորդվում։
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը Բլինկենի՝ Թուրքիա այցի մասին դեռ չի հաղորդել։