Հետևեք մեզ։

Աշոտ Սարգսյանը ավագանու մանդատ է ստացել

12:31, 11 դեկտեմբեր 2024
Աշոտ Սարգսյանը ավագանու մանդատ է ստացել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ին ստացել է Երևանի ավագանու անդամ Արեգ Գևորգյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի արձանագրությունը։

 

ԿԸՀ-ն դեկտեմբերի 11-ի հերթական նիստում Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրամադրել է նույն կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Աշոտ  Արտյուշայի Սարգսյանին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները