Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի և Թուրքիայի ղեկավարների միջև սիրիական հարցերի շուրջ շփումներ դեռևս նախատեսված չեն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին ամենաբարձր մակարդակով շփման խոսակցություն չկա»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով սիրիական իրավիճակի շուրջ Թուրքիայի և Իրանի նախագահների հետ հնարավոր շփումների մասին հարցին։
Պեսկովը հավելել է, որ «նախարարները շփվել են»։