Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի միջև։
ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշինքից բխող հարցեր, իրավիճակը տարածաշրջանում հետկոնֆլիկտային շրջանում, ներկայիս իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Կողմերը մտքեր են փոխանակել Մալթայում կայացած ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ նիստի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների և քննարկումների շուրջ։
Հեռախոսազրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև երկկողմ և բազմակողմ այլ հարցերի շուրջ։